Կոշիկներս Պոլիս ձգեցի

Ռեժիսոր` Նիկոլ Պեզճյան
Սցենարի հեղինակ` Նիկոլ Պեզճյան
Օպերատոր` Նիկոլ Պեզճյան
Մոնտաժ՝ Նուր ալ-Ամինե
Նկարահանվել են՝ Սաքո Արյանը, Միհրան Թովմասյանը, Արա Գյուլերը, Օնդեր Ջեքարը
Պրոդյուսեր` Նիկոլ Պեզճյան
Արտադրող ընկերություն՝ Think Positive Films
Դիստրիբյուտոր՝ Նիկոլ Պեզճյան

Լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սաքո Արյանը մեկ դար հետաձգված ուղևորություն է ձեռարկում, վերադարձ իր նախնիների քաղաք Ստամբուլ, որտեղ նրա մշակութային և գրական արմատներն են: Սաքոն շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որ ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանատներով, ուր պոետներ են հանգչում, հին եկեղեցիներով և դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է ահել-ջահելի, հայտնի ու անհայտ մարդկանց, հայ ու թուրքի, լսում սրանց պատմությունները, կարծիքները, ծիծաղում և հաց կիսում նրանց հետ:



Պաստելի աղոտ նկարը
Այս օրից հետո
Ուդի Վարպետը
Ծիածան
Հող